17:44  ,  3 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար․ Ես կվաճառեի Մեսիին այս ամռանը

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար Կառլոս Տուսկետսը կարծում է, որ կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է վաճառեր արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը ցանկանում էր հեռանալ։

«Տնտեսական տեսանկյունից ես կվաճառեի Մեսիին այս ամռանը։ Դա կլիներ ցանկալի։ Պետք է հաշվի առնել եկամուտներն ու միջոցների տնտեսումը։ Լա Լիգան պահանջում է աշխատավարձի սահմանափակումներ»,- Տուսկետսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Մեսիին ձեռք բերելու ցանկություն ուներ անգլիական «Մանչեսթեր Սիթին», սակայն «Բարսելոնան» պահանջեց պայմանագրով նախատեսված 700 միլիոն եվրո տրանսֆերային գինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում