18:13  ,  30 նոյեմբերի, 2020

«Միլանը» լավագույն ցուցանիշն ունի եվրոպական առաջնություններում

Իտալական «Միլանը» Եվրոպայի լավագույն ակումբն է 1 հանդիպման ընթացքում վաստակած միավորների միջին քանակով, հայտնում է Sky Italia-ն:

«Միլանը» 1 խաղում միջինում վաստակում է 2.5 միավոր: Եվրոպական ակումբներից երկրորդ լավագույն ցուցանիշն ունեն «Բավարիան» և «Տոտենհեմը», որոնք 1 խաղում վաստակում են միջինում 2.1 միավոր:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» նաև պարտություն չի կրել: Ա Սերիայի 9-րդ տուրից հետո Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն ունի 23 միավոր:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» խփել է 23 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում