11:56  ,  30 նոյեմբերի, 2020

Սետիենը դատի է տվել «Բարսելոնային»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը դատի է տվել կատալոնական ակումբին, հայտնում է Catalunya Radio-ն:

Իսպանացի մասնագետը ցանկանում է փոխհատուցում ստանալ իր հեռացման համար:

Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» Սետիենի հեռացումը պաշտոնապես արձանագրել է նրա՝ ակումբից հեռանալուց մեկ ամիս անց: Մարզիչի փաստաբանները պահանջում է 4 միլիոն եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Սետիենը «Բարսելոնայում» աշխատանքը սկսել էր 2020 թվականի հունվարի 13-ին, իսկ օգոստոսի 17-ին լքեց զբաղեցրած պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում