17:13  ,  26 նոյեմբերի, 2020

«Արսենալը» որոշել է վաճառել Նիկոլյա Պեպեին

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը դժգոհ է թիմի 25-ամյա հարձակվող Նիկոլյա Պեպեի մրցելույթներից և ցանկանում է փոխարինել նրան:

Todofichajes-ի հաղորդմամբ՝ «Արսենալը» ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Պեպեին՝ նրա դիմաց ստանալով շուրջ 70 միլիոն եվրո:

Նիկոլյա Պեպեն «Արսենալ» է տեղափոխվել 2019 թվականին ֆրանսիական «Լիլից»:

Ընթացիկ մրցաշրջանում Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում