17:47  ,  25 նոյեմբերի, 2020

Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղում ստացած վնասվածքի մասին:

«Վնասվածքս լուրջ չէ: Բաց կթողնեմ միայն մի քանի մարզում, այնուհետև կրկին կվերադառնամ խաղադաշտ»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ա Սերիայի «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի» և «Պարմայի» հետ հանդիպումները:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում