19:47  ,  24 նոյեմբերի, 2020

Կլոպ․ Չեմ հասկանում 60 հազար տեղ ունեցող ստադիոն 2 հազար երկրպագուի թողնելու իմաստը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումը, որի համաձայն սահմանափակ թվով երկրպագուներ հնարավորություն կունենան ներկա լինել Անգլիայի առաջնությունների հանդիպումներին։

«Ես չեմ մեկնաբանողը, բայց ես չեմ հասկանում 60 հազար տեղ ունեցող ստադիոն 2 հազար երկրպագուի թողնելու իմաստը։ Զարմանալի է, բայց դրական նշան է։ Ճիշտ է, թե սխալ՝ ես չգիտեմ։ Հիմա սա է վիճակն աշխարհում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության հաջորդ տնային խաղում դեկտեմբերի 5-ին կընդունի «Վուլվերհեմփթոնին»։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեկտեմբերի 2-ից կթույլատրի մարզական միջոցառումներին մինչեւ 4 հազար երկրպագուների ներկայություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում