13:15  ,  24 նոյեմբերի, 2020

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստները ստիպված են եղել մի քանի ժամ սպասել Մադրիդի օդանավակայանում

Ռուսական «Լոկոմոտիվը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 23-ին ժամանել է Մադրիդ:

«Լոկոմոտիվի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մադրիդի օդանավակայանում ակումբի անձնակազմը ստիպված է եղել մի քանի ժամ սպասել, քանի որ օդանավակայանի աշխատակիցները կասկածելի բան են նկատել ֆուտբոլիստների իրերում, սակայն այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել:

«Իսպանիան այդքան էլ հյուրընկալ չգտնվեց մեր նկատմամբ»,- Ինստագրամի իր էջում գրել է ռուսական ակումբի մամուլի ծառայության աշխատակիցը:

«Աթլետիկո Մադրիդ» - «Լոկոմոտիվ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում