14:40  ,  19 նոյեմբերի, 2020

ATP-ի ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչն ու Շվարցմանը պարտություն են կրել

Լոնդոնում անցկացվող АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարում նոյեմբերի 18-ին աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը մրցել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի, իսկ գերմանացի Ալեքսնադր Զվերևը՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ:

Նովակ Ջոկովիչը 1 ժամ 21 րոպե տևած պայքարում 3:6, 3:6 հաշվով պարտություն կրեց Դանիիլ Մեդվեդևից:

Ալեքսանդր Զվերևը 2 ժամ 12 րոպե տևած մրցավեճում 6:3, 4:6, 6:3 հաշվով հաղթել է Դիեգո Շվարցմանին:

Նոյեմբերի 19-ին ավստրիացի Դոմինիկ Տիմը կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Ռուբլյովի, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը՝ հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում