20:23  ,  7 նոյեմբերի, 2020

«Լայպցիգն» ուժեղ էր «Ֆրայբուրգից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Լայպցիգն» ընդունել էր «Ֆրայբուրգին»:

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթանակ է տարել 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Իբրաիմա Կոնատեն, Մարսել Զաբիտցերը և Անխելինյոն:

7-րդ տուրից հետո «Լայպցիգը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 16 միավորով, իսկ «Ֆրայբուրգը» ունի 6 միավոր և 14-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լայպցիգ» - «Ֆրայբուրգ»՝ 3:0 (տեսանյութ)

Իբրաիմա Կոնատե, 26, Մարսել Զաբիտցեր, 70 (11մ), Անխելինյո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում