Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռոմա» - «Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Մխիթարյանը հանդիպումը սկսել է «Ռոմայի» մեկնարկային կազմում և խաղի առաջին րոպեին դարձել է գոլի հեղինակ:
«Արդյունավետ երեկո «Ռոմայի» համար: Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից: Այժմ պետք է կենտրոնանալ կիրակի օրվա՝ «Ջենոայի» հետ հանդիպման վրա»,- հանդիպման ավարտից հետո գրել էր Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթանակ է տարել 5:0 հաշվով: Հանդիպման հաշիվն առաջին րոպեին բացեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի 
18:04 , 30 սեպտեմբերի
17:09 , 30 սեպտեմբերի 
16:17 , 30 սեպտեմբերի
15:27 , 30 սեպտեմբերի
15:17 , 30 սեպտեմբերի
14:46 , 30 սեպտեմբերի