23:51  ,  5 նոյեմբերի, 2020

ԵԼ. Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմայի» հաղթանակին, «Տոտենհեմն» ու «Նապոլին» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում նոյեմբերի 5-ին անցկացվեցին խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները:

A խմբում իտալական «Ռոման» տանը ուժերը չափեց «Կլուժի» հետ և հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, դուբլի հեղինակ դարձավ Բորխա Մայորալը, գոլերի հեղինակ դարձան Ռոժեր Իբանյեսը և Պեդրո Ռոդրիգեսը:

F խմբում «Նապոլին» 2:1 հաշվով հաղթեց խորվաթական «Ռիեկային»: Իտալական թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Դիեգո Դեմեն, ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի ֆուտբոլիստ Ֆիլիպ Բրաուտը: «Ռիեկայի» միակ գոլը խփեց Ռոբերտ Մուրիչը:

J խմբում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ տարավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմից աչքի ընկան Հարի Քեյնը, Լուկաս Մոուրան և Ջովանի Լո Չելսոն: «Լուդոգորեցի» միակ գոլը խփեց Կլաուդիու Կեյշերան:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 5:0 (տեսանյութ)

B խումբ

«Ռապիդ» (Ավստրիա) - «Դանդոլկ» (Իռլանդիա)՝ 4:2

C խումբ

«Սլավիա» (Չեխիա) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 3:2

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2:4

D խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 3:3

«Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3:1

E խումբ

«Օմոնիա» (Կիպրոս) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 0:2

ՊԱՕԿ (Հունաստան) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 4:1

F խումբ

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Ազ Ալկմար»  (Հոլանդիա)՝ 1:0

«Ռիեկա» (Խորվաթիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:2

I խումբ

«Սիվասպոր» (Թուրքիա) - ադրբեջանական ակումբ՝ 2:0

J խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:3 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում