Մխիթարյանը՝ «Կլուժի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

09:42   6 նոյեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռոմա» - «Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Մխիթարյանը հանդիպումը սկսել է «Ռոմայի» մեկնարկային կազմում և խաղի առաջին րոպեին դարձել է գոլի հեղինակ:

«Արդյունավետ երեկո «Ռոմայի» համար: Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից: Այժմ պետք է կենտրոնանալ կիրակի օրվա՝ «Ջենոայի» հետ հանդիպման վրա»,- հանդիպման ավարտից հետո գրել էր Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթանակ է տարել 5:0 հաշվով: Հանդիպման հաշիվն առաջին րոպեին բացեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.