Անգլիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Շեֆիլդին»:
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով: Մանչեսթերյան ակումբի միակ գոլը 27-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքերը:
Այժմ «Մանչեսթեր Սիթին» 11 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շեֆիլդը» 1 միավորով նախավերջին տեղում է:
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Շեֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)
Կայլ Ուոլքեր, 27
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում