00:22  ,  31 հոկտեմբերի, 2020

Նովակ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել Վիեննայում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչում:

Երրորդ մրցախաղում սերբ թենիսիստը 1:6, 2:6 հաշվով պարտվել է իտալացի Լորենցո Սոնեգոյին: Մրցախաղը տևել է 1 ժամ 8 րոպե:

Կիսաեզրափակիչում 25-ամյա Սոնեգոյի մրցակիցը կլինի Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Դանիել Էվանս (Մեծ Բրիտանիա) զույգի հաղթողը:

Նովակ Ջոկովիչը 3 սեթանոց մրցաշարերում առաջին անգամ պարտվեց՝ վաստակելով 4 միավորից քիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա 2005-ին այդպիսի պարտություն կրել էր ռուս Մարատ Սաֆինի դեմ Ավստրալիայի բաց առաջնության մրցախաղում (0:6, 2:6, 1:6):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում