09:15  ,  28 հոկտեմբերի, 2020

«Յուվենտուսը» չի կարողացել իրականացնել Ֆատիի տեղափոխությունը

Թուրինի «Յուվենտուսն» ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատիին, տեղեկացնում է Calciomercato-ն:

Իտալական ակումբը փորձել է բանակցություններ սկսել «Բարսելոնայի» հետ, սակայն կտրուկ մերժում է ստացել կատալոնական թիմից:

Իսպանիայի փոխչեմպիոնը որևէ դեպքում մտադիր չէ հրաժարվել 17-ամյա Ֆատիի ծառայություններից:

Հիշեցնենք, որ Անսումանե Ֆատին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ և փոխադրվեց ակումբի հիմնական թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում