11:15  ,  27 հոկտեմբերի, 2020

Մոդրիչը պատմել է, թե ինչի հետ կփոխեր «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակին, որին արժանացել էր 2018 թվականին:

«Ռոնալդուն շնորհավորեց ինձ, երբ ես հաղթեցի «Ոսկե գնդակի» մրցույթում: Նա միշտ պահանջկոտ էր խաղերի ընթացքում: Կրիշտիանուն պահանջում էր, որպեսզի բոլորը ներդնեն ամբողջ ուժերը, նա մոտիվացնում էր մեզ:

«Ոսկե գնդակը» կփոխեի աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականի հաղթանակի հետ: Անհատական մրցանակները հիանալի են, սակայն թիմի հաղթանակն առաջնային է ինձ համար: Չկա ավելի կարևոր բան»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը պարտվել էր ֆրանսիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում