09:45  ,  26 հոկտեմբերի, 2020

Մոդրիչ. Ես բավականին ծեր եմ «Տոտենհեմ» վերադառնալու համար

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ մտադրություն չունի վերադառնալ իր նախկին ակումբ՝ Լոնդոնի «Տոտենհեմ»:

«Ես բավականին ծեր եմ «Տոտենհեմ» վերադառնալու համար: Գործող պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ, սակայն չեմ որոշել՝ ինչ եմ անելու «Ռեալից» հեռանալուց հետո:

Ակումբի ղեկավարության հետ լավագույն որոշումը կընդունենք իմ ապագայի վերաբերյալ»,- ասել է 35-ամյա Մոդրիչը:

Հիշեցնենք, որ Մոդրիչը «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին: Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում