14:40  ,  22 հոկտեմբերի, 2020

«Արցախը Հայաստան է». Պաստառ՝ Հունաստանի առաջնության խաղից (ֆոտո)

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության խաղերից մեկի ժամանակ երկրպագուները տրիբունայում փակցրել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող Արցախին ու հայ զինվորին աջակցող պաստառ, հաղորդում է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման մամուլի ծառայությունը:

«Արցախը Հայաստան է: Կանգնած ենք ձեր կողքին»,- նշված է պաստառի վրա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում