17:48  ,  22 հոկտեմբերի, 2020

Մյուլեր. «Աթլետիկոն» եվրոպական ֆուտբոլի մեծագույն խուլիգաններն են

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղի դրվագներից մեկում ստացել է դեղին քարտ և հուզական կերպով արձագանքել մրցավարի որոշմանը:

«Ի՞նչ է կատարվում այստեղ: Մենք խաղում ենք «Աթլետիկոյի» դեմ՝ եվրոպական ֆուտբոլի մեծագույն խուլիգանների: Իսկ դեղին քարտ ստանում եմ ես»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բավարիան» տնային հաղթանակ էր տարել 4:0 հաշվով, իսկ Մյուլերը մեկնարկային կազմում հանդես էր եկել 83 րոպե: A խմբի մյուս խաղում «Զալցբուրգը» (Ավստրիա) և «Լոկոմոտիվը» (Ռուսաստան) բաժանվել էին խաղաղությամբ՝ 2։2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում