13:19  ,  20 հոկտեմբերի, 2020

«Շախտյորը» լուրջ կորուստներ ունի «Ռեալի» դեմ խաղից առաջ

Դոնեցկի «Շախտյորը» կադրային խնդիրներով է պատրաստվում Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ուկրաինական ակումբի կազմում Մադրիդ են մեկնել 20 ֆուտբոլիստներ: Թիմի առանցքային խաղացողներից բացակայում են Նիկոլայ Մատվինենկոն, Սերգեյ Կրիվցովը, Տարաս Ստեպանենկոն, Վիկտոր Կովալենկոն, Ալան Պատրիկը, Թայսոնը և Ժունիոր Մորաեսը: «Շախտյորի» հայտացուցակում ընդգրկվել են նաև խաղացողներ, որոնք երբեք չեն խաղացել գլխավոր թիմում:

«Ռեալ» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում