12:32  ,  19 հոկտեմբերի, 2020

Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է Շվեյցարիա

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդի Օհան Ջորկաեֆը տեղափոխվել է Շվեյցարիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Կրինս» ակումբ:

23-ամյա կիսապաշտպանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Կրինսի» հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ մրցաշրջանում Օհան Ջորկաեֆը հանդես էր գալիս շոտլանդական «Սենթ Միրենում», որին նա միացել էր 2019-ի ամռանը: Դրանից առաջ կիսապաշտպանը հանդես է եկել ֆրանսիական «Նանտի» ու «Մոնպելյեի» երկրորդ թիմերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս