10:58  ,  19 հոկտեմբերի, 2020

Անի Հովսեփյան. Իմ քաջ զինվոր, հպարտ եմ, որ դու ես իմ երկրի պաշտպանը

Բռնցքամարտի Եվրոպայի Մ-22 փոխչեմպիոն Անի Հովսեփյանն իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։

«Այսօր մեր հայրենիքի և սերունդների խաղաղության համար իրենց կյանքն են զոհաբերում մեր քաջ Զինվորները, որոնց առջև խոնարհվում և որոնց համար Աստծո օրհնությունն ենք խնդրում:

Իմ քա՛ջ Զինվոր, հպարտ եմ, որ դո՛ւ ես իմ երկրի պաշտպանը, որ երբեք մի թիզ հող անգամ չես զիջի թշնամուն, քո կողքին եմ հոգով ու էությամբ: Բազկիդ զորություն եմ մաղթում, որի շնորհիվ մենք եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք»,- Անի Հովսեփյանի խոսքը փոխանցում ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում