16:54  ,  18 հոկտեմբերի, 2020

Կարապետյանի գոլը նպաստեց «Տամբովի» հաղթանակին, խաղացին նաեւ Հարոյանն ու Մանուչարյանը

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Տամբովը» հյուրընկալվեց Վոլգոգրադի «Ռոտորին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Հյուրերի առաջին գոլը 57-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։

69-րդ րոպեին Կարապետյանն ազդրի մկանային վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

«Տամբովի» մեկնարկային կազմում էր նաեւ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոտորի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Արմեն Մանուչարյանը։

«Տամբովը» 11 միավորով 12-րդ տեղում է։ «Ռոտորը» վերջինն է՝ 3 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ռոտոր» - «Տամբով»՝ 0։2

Ալեքսանդր Կարապետյան, 57, Գերման Օնուգխա, 82

Չիրացրած 11մ՝ Զուրիկո Դավիթաշվիլի («Ռոտոր»), 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում