16:54 18 հոկտեմբերի, 2020Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Տամբովը» հյուրընկալվեց Վոլգոգրադի «Ռոտորին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
Հյուրերի առաջին գոլը 57-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։
69-րդ րոպեին Կարապետյանն ազդրի մկանային վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։
«Տամբովի» մեկնարկային կազմում էր նաեւ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ռոտորի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Արմեն Մանուչարյանը։
«Տամբովը» 11 միավորով 12-րդ տեղում է։ «Ռոտորը» վերջինն է՝ 3 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր
«Ռոտոր» - «Տամբով»՝ 0։2
Ալեքսանդր Կարապետյան, 57, Գերման Օնուգխա, 82
Չիրացրած 11մ՝ Զուրիկո Դավիթաշվիլի («Ռոտոր»), 28
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.