12:50  ,  15 հոկտեմբերի, 2020

ՊՍԺ - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կանցկացվի առանց հանդիսականների

Ֆրանսիական ՊՍԺ-ի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումն առանց հանդիսականների կանցկացվի Փարիզում, փոխանցում է Goal.com-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իլ-դե Ֆրանս շրջանում հայտարարել է պարետային ժամ, որն արգելում է փողոց դուրս գալ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ը և այցելել ստադիոն:

ՊՍԺ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ակումբներին թույլատրել էր եվրագավաթների խաղերին հյուրընկալել ստադիոնի 30 տոկոսի չափով երկրպագուների՝ նշելով, որ այդ հարցով պետք է վերջնական որոշում կայացնեն տեղական իշխանությունները:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում