19:26  ,  3 հոկտեմբերի, 2020

Կարապետյանն ու Տիկնիզյանը մասնակցեցին «Տամբովի» եւ ԲԿՄԱ-ի խաղերին

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Եկատերինբուրգում մրցեց «Ուրալի» հետ եւ հաղթեց 2։0 հաշվով։

ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում էր նաեւ հայ կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը, որը փոխարինվեց ավելացված ժամանակում։

ԲԿՄԱ-ն 19 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարներ «Զենիթն» ու «Սպարտակը» 9 խաղում վաստակել են 20-ական միավոր։

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» հետ մասնակցեց Տուլայի «Արսենալի» դեմ տնային հանդիպման առաջին խաղակեսին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ուրալ»  - ԲԿՄԱ՝ 0։2

Բաքթիյոր Զայնութդինով, 52, Կոնստանտին Մարադիշվիլի, 56

Հեռացում՝ Հյորդուր Մագնուսոն, 49

«Տամբով» - «Արսենալ»՝ 1։1

Վալերի Չուպերկա, 87, 11մ - Մոհամեդ Կադիրի, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում