19:26 3 հոկտեմբերի, 2020Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Եկատերինբուրգում մրցեց «Ուրալի» հետ եւ հաղթեց 2։0 հաշվով։
ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում էր նաեւ հայ կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը, որը փոխարինվեց ավելացված ժամանակում։
ԲԿՄԱ-ն 19 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարներ «Զենիթն» ու «Սպարտակը» 9 խաղում վաստակել են 20-ական միավոր։
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» հետ մասնակցեց Տուլայի «Արսենալի» դեմ տնային հանդիպման առաջին խաղակեսին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր
«Ուրալ» - ԲԿՄԱ՝ 0։2
Բաքթիյոր Զայնութդինով, 52, Կոնստանտին Մարադիշվիլի, 56
Հեռացում՝ Հյորդուր Մագնուսոն, 49
«Տամբով» - «Արսենալ»՝ 1։1
Վալերի Չուպերկա, 87, 11մ - Մոհամեդ Կադիրի, 43
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.