12:05  ,  1 հոկտեմբերի, 2020

Արշակ Կորյանը՝ ամսվա լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի և «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլի հեղինակ, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Փորձագետների վարկածով լավագույնն է ճանաչվել 25-ամյա ֆուտբոլիստի խփած տպավորիչ գոլը «Կրասնոդարի» դեմ սեպտեմբերի 18-ին կայացած խաղում (2:7), որտեղ նա դարձել էր դուբլի հեղինակ: Երկրպագուներն ամսվա լավագույն գոլ են ճանաչել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի գոլը «Սպարտակի» դեմ խաղում:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արշակ Կորյանը մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում