12:05 1 հոկտեմբերի, 2020Հայաստանի ազգային հավաքականի և «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլի հեղինակ, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
Փորձագետների վարկածով լավագույնն է ճանաչվել 25-ամյա ֆուտբոլիստի խփած տպավորիչ գոլը «Կրասնոդարի» դեմ սեպտեմբերի 18-ին կայացած խաղում (2:7), որտեղ նա դարձել էր դուբլի հեղինակ: Երկրպագուներն ամսվա լավագույն գոլ են ճանաչել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի գոլը «Սպարտակի» դեմ խաղում:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արշակ Կորյանը մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.