14:02  ,  30 սեպտեմբերի, 2020

Ալեկո Իսկանդարյան. Երբեք չենք դադարելու կռվել հանուն արդարության

Ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականի եւ «Լոս Անջելես Գելաքսիի» նախկին խաղացող Ալեքո Իսկանդարյանը Ինստագրամում գրառմամբ անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

«Մենք երբեք չենք դադարելու պաշտպանել Արցախը: Մենք երբեք չենք դադարելու աղոթել խաղաղության համար: Մենք երբեք չենք դադարելու կռվել հանուն արդարության»,- գրել է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են:

View this post on Instagram

A post shared by Alecko Eskandarian (@alecko11) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում