15:38  ,  28 սեպտեմբերի, 2020

«Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն` oգնելով առաջնագծի մարտիկներին

«Արարատ» ֆուտբոլային ակումբը մշտական կապի մեջ է արցախյան կազմակերպությունների հետ և մոտ օրերս առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բացի այդ «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին։

«Արարատն» արդեն կապ է հաստատել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի հետ և առաջիկա օրերին ըստ անհրաժեշտության, արյան դոնոր հանդիսանալու իրավունք ունեցող ֆուտբոլիստներն ու աշխատակիցները արյուն կհանձնեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում