11:23  ,  28 սեպտեմբերի, 2020

Սիմեոնե. Հիացած եմ Սուարեսի խաղով

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի նորեկ Լուիս Սուարեսի նորամուտը:

«Ես հիացած եմ Սուարեսի խաղով: Կարևոր են ոչ միայն նրա խփած գոլերը, այլ նաև կատարած փոխանցումները, նրա ձեռնարկած գրոհները:

Նման բարձր մակարդակի ֆուտբոլիստի ներկայությունն ավելի հզոր է դարձնում թիմը»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Աթլետիկոյում» իր նորամուտի խաղում դարձավ դուբլի հեղինակ: Լա Լիգայի երրորդ տուրում մադրիդյան ակումբը 6:1 հաշվով հաղթեց «Գրանադային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում