17:37  ,  27 սեպտեմբերի, 2020

«Ռոստովը» հաղթեց Խորեն Բայրամյանի հետ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Ռոստովը» Տուլայում մրցեց «Արսենալի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով, թեեւ 66-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված ժամանակի չորրորդ րոպեին։

«Ռոստովը» 17 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարներ «Զենիթն» ու «Սպարտակը» վաստակել են 20-ական միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Արսենալ» - «Ռոստով»՝ 2։3

Էվանս Կանգվա, 9, Մոհամեդ Կադիրի, 90+4 - Եվգենի Չեռնով, 13, Կենտո Հասիմոտո, 40, 45+1

Հեռացում՝ Դանիլ Գլեբով («Ռոստով»), 66, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում