17:37 27 սեպտեմբերի, 2020Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Ռոստովը» Տուլայում մրցեց «Արսենալի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով, թեեւ 66-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված ժամանակի չորրորդ րոպեին։
«Ռոստովը» 17 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարներ «Զենիթն» ու «Սպարտակը» վաստակել են 20-ական միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Արսենալ» - «Ռոստով»՝ 2։3
Էվանս Կանգվա, 9, Մոհամեդ Կադիրի, 90+4 - Եվգենի Չեռնով, 13, Կենտո Հասիմոտո, 40, 45+1
Հեռացում՝ Դանիլ Գլեբով («Ռոստով»), 66, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.