14:53  ,  27 սեպտեմբերի, 2020

Կումանը հրապարակել է «Բարսելոնայի» հայտացուցակը

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրապարակել է հայտացուցակը Պրիմերայի երրորդ տուրի խաղում։

Կատալոնական թիմն առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի նոր մրցաշրջանում՝ ընդունելով «Վիլյառեալին»։

Հայտացուցակում ընդգրկվել է 23 խաղացող, այդ թվում թիմի ավագ Լիոնել Մեսին ու նորեկ Միրալեմ Պյանիչը։

«Բարսելոնա» - «Վիլյառեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում