10:53  ,  24 սեպտեմբերի, 2020

Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Աթլետիկո»

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Բարսելոնայից» տեղափոխվում է Մադրիդի «Աթլետիկո», hաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

2 ակումբները փոխհամաձայնության են եկել 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: «Աթլետիկոն» «Բարսելոնային» 6 միլիոն եվրո կվճարի բոնուսների տեսքով:

«Շնորհակալություն, Լուիս Սուարես այս 6 տարիների համար»,- սոցցանցերում գրել է «Բարսելոնան»: Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա ուրուգվայցու հրաժեշտի ասուլիսը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2014 թվականին անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում 4-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև մեկակական անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 283 հանդիպում և դարձել 198 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում