09:52  ,  19 սեպտեմբերի, 2020

«Վուլվերհեմփթոնի» հարձակվողը կտեղափոխվի «Լիվերպուլ»

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտա մարզական կարիերան կշարունակի «Լիվերպուլում», տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա հարձակվողը «Լիվերպուլի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Լիվերպուլը» կվճարի 41 միլիոն եվրո:

Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանում Ժոտան անցկացրել է 34 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում