14:11  ,  17 սեպտեմբերի, 2020

NBA. Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականները

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկարացրել է 2019/2020 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականները:

Առաջին թիմում տեղ են գտել Լեբրոն Ջեյմսը («Լեյքերս»), Յանիս Ադետոկունբոն («Միլուոկի»), Լուկա Դոնչիչը («Դալաս»), Էնթոնի Դևիսը («Լեյքերս») և Ջեյմս Հարդենը («Հյուսթոն»):

Երկրորդ թիմում են Դամյեն Լիլարդը («Պորտլենդ»), Կավայ Լեոնարդը («Կլիպերս»), Նիկոլա Յոկիչը («Դենվեր»), Քրիս Պոլը («Օկլահոմա») և Պասկալ Սիակամը («Տորոնտո»):

Երրորդ խորհրդանշական հավաքականում հայտնվել են Բեն Սիմոնսը («Ֆիլադելֆիա»), Ջեյսոն Տեյտումը («Բոստոն»), Ջիմի Բաթլերը («Մայամի»), Ռուդի Գոբերը («Յուտա») ու Ռասել Ուեստբրուկը («Հյուսթոն»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում