14:11 17 սեպտեմբերի, 2020Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկարացրել է 2019/2020 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականները:
Առաջին թիմում տեղ են գտել Լեբրոն Ջեյմսը («Լեյքերս»), Յանիս Ադետոկունբոն («Միլուոկի»), Լուկա Դոնչիչը («Դալաս»), Էնթոնի Դևիսը («Լեյքերս») և Ջեյմս Հարդենը («Հյուսթոն»):
Երկրորդ թիմում են Դամյեն Լիլարդը («Պորտլենդ»), Կավայ Լեոնարդը («Կլիպերս»), Նիկոլա Յոկիչը («Դենվեր»), Քրիս Պոլը («Օկլահոմա») և Պասկալ Սիակամը («Տորոնտո»):
Երրորդ խորհրդանշական հավաքականում հայտնվել են Բեն Սիմոնսը («Ֆիլադելֆիա»), Ջեյսոն Տեյտումը («Բոստոն»), Ջիմի Բաթլերը («Մայամի»), Ռուդի Գոբերը («Յուտա») ու Ռասել Ուեստբրուկը («Հյուսթոն»):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.