21:44  +04,  16 սեպտեմբերի, 2020

ՉԼ․ «Օմոնիան» պայքարից դուրս թողեց «Ցրվենա Զվեզդային» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են որակավորման երրորդ փուլի հանդիպումները։

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Կիպրոսի «Օմոնիան», որը պայքարից դուրս թողեց սերբական «Ցրվենա Զվեզդային»։

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացված հանդիպման հիմնական ժամանակում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Օմոնիայի» ֆուտբոլիստները՝ 4։2։

Փլեյ-օֆֆում «Օմոնիայի» մրցակիցը կլինի հունական «Օլիմպիակոսը»։

«Օմոնիան» առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիային»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել էին Կիեւի «Դինամոն», հունական ՊԱՕԿ-ը եւ բելգիական «Գենտը»։

Չեմպիոնների լիգա, երրորդ որակավորման փուլ

«Օմոնիա» (Կիպրոս) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 1։1 (0։0, 11մ՝ 4։2) (տեսանյութ)

Միխայել Լյուֆտներ, 31 - Միրկո Իվանիչ, 45

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 1։1 (առաջին խաղակես)

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Դինամո Բրեստ» (Բելառուս)՝ 0։0 (առաջին խաղակես)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Մյոլդե» (Նորվեգիա)՝ 0։0 (առաջին խաղակես)

«Միդտյուլանդ» (Դանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 22։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ