23:49  ,  14 սեպտեմբերի, 2020

Մոուրինյո․ Մենք ունեցել ենք կորոնավիրուսի դեպքեր

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լիվերպուլի «Էվերտոնից» կրած 0։1 հաշվով պարտությունը արդարացրել է նաեւ կորոնավիրուսի համավարակով։

«Մենք ունեցել ենք կորոնավիրուսի վարակման մի քանի դեպք։ Ունենք նրանց անունները չհայտնելու իրավունք, բայց վարակվածներ եղել են։ Մի քանի ֆուտբոլիստ էլ ինքնամեկուսացել է վարակվածների հետ շփումների պատճառով։

Եւս մեկ ֆուտբոլիստ կարանտինում էր «կարմիր գոտու» երկրներից մեկում արձակուրդն անցկացնելու հետեւանքով։ Թիմի մեծ մասն էլ միացել էր ազգային հավաքականներին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Տոտենհեմը» սեպտեմբերի 20-ին կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս