22:13  ,  14 սեպտեմբերի, 2020

ՊՍԺ-ն աջակցություն է հայտնել Նեյմարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարությամբ աջակցություն է հայտնել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին։

«ՊՍԺ-ն լիովին աջակցում է Նեյմարին։ Ակումբը հիշեցնում է, որ հասարակությունում, ֆուտբոլում, մեր կյանքում տեղ չկա ռասիզմին եւ բոլորին կոչ անում դեմ դուրս գալ աշխարհում ռասիզմի դրսեւորումներին։

Հույս ունենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն կհետաքննի եւ կպարզաբանի փաստերը։ ՊՍԺ-ն բաց է համագործակցության համար»,- նշվում է ակումբի կայքում հրապարակված հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն 0։1 հաշվով պարտվել է «Մարսելին»։ Հանդիպման ավելացված ժամանակում Նեյմարը ստացել է կարմիր քարտ «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսի գլխին բռունցքով հարվածելու համար։ Խաղից հետո նա Գոնսալեսին մեղադրել է ռասիստական բնույթի արտահայտությունների համար։ Նեյմարին սպառնում է մինչեւ 7 խաղի որակազրկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս