Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսին։ Մանչեսթերյան ակումբը 25-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի համար «Աթլետիկոյին» առաջարկել է 89 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն եվրո բոնուսներ հետագայում, հաղորդում է իսպանական AS-ը։
Իսպանական ակումբը պահանջում է Խոսե Խիմենեսի պայմանագրով սահմանված 120 միլիոն եվրո տրանսֆերային գինը։
«Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ֆուտբոլիստին հորդորել է մնալ թիմում։
Խոսե Խիմենեսը «Աթլետիկոյում» հանդես է գալիս 2013 թվականից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի