16:45  ,  14 սեպտեմբերի, 2020

3 ֆուտբոլիստ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը, տեղեկացնում է The Telegraph-ը:

«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխության հարցում համաձայնության չգալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան և «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը:

Նշվում է, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի համար որպես առաջնահերթ տարբերակ քննարկվում է Գարեթ Բեյլի տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ համաձայնության գալ «Բորուսիայի» հետ, քանի որ դորտմունդյան ակումբը Ջեյդոն Սանչոյի տեղափոխության դիմաց պահանջում էր 120 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս