16:20  ,  14 սեպտեմբերի, 2020

«Նապոլին» պատրաստվում է դադարեցնել բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ

Իտալական «Նապոլին» մտադիր է դադարեցնել բանակցություններն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ, եթե ընթացիկ շաբաթ չկարողանա համաձայնւթյան գալ թիմի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի տեղափոխության հարցում, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Արդեն մի քանի ամիս շարունակվող բանակցություններում կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Կուլիբալիի տրանսֆերային արժեքի հարցում:

Իտալական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 70 միլիոն եվրո, անգլիական թիմն առաջարկում է մինչեւ 65 միլիոն եվրո։ Կուլիբալին մտադիր է խնդրել «Նապոլիի» ղեկավարությանը չխանգարել իր տեղափոխությանը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ։

Կուլիբալին 2014-ին է բելգիական «Գենկից» տեղափոխվել «Նապոլի», որի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2013թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս