13:47  ,  14 սեպտեմբերի, 2020

Որքան է կազմել «Ռեալի» եկամուտը 2019/20 մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալը» 2019/20 մրցաշրջանն ավարտել է 320 հազար եվրո եկամտով, տեղեկացնում է Marca-ն:

«Ռեալի» ցածր եկամտի պատճառը եղել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆուտբոլային դադարն ու սահմանափակումները:

2020/21 մրցաշրջանում Արքայական ակումբի բյուջեն կազմում է 650 միլիոն եվրո՝ 170 միլիոն եվրոյով պակաս նախորդ մրցաշրջանի բյուջեից:

Նշվում է, որ «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում ստիպված է 10 տոկոսով կրճատել բոլոր թիմերի խաղացողների աշխատավարձերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս