12:22  ,  14 սեպտեմբերի, 2020

Ռոբենը վնասվածք է ստացել «Գրոնինգենի» կազմում առաջին պաշտոնական խաղում (ֆոտո)

Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Արյեն Ռոբենը վնասվածք է ստացել իր նոր ակումբի՝ «Գրոնինգենի» կազմում առաջին պաշտոնական խաղում:

Հոլանդիայի առաջնության առաջին տուրում «Գրոնինգենը» 1:3 հաշվով պարտություն է կրել ՊՍՎ-ից: Ռոբենը խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել 30-րդ րոպեին:

Ռոբենը կարիերան ավարտել էր 2019թ․ ամռանը։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գրոնինգենում», «ՊՍՎ Էյնդհովենում», Լոնդոնի «Չելսիում», Մադրիդի «Ռեալում» եւ Մյունխենի «Բավարիայում»։ 36-ամյա ֆուտբոլիստը դարձել է Հոլանդիայի, Անգլիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի չեմպիոն, 2013թ․ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս