11:45 14 սեպտեմբերի, 2020Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երկրորդ հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի առաջնությունում եւ դարձյալ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը երրորդ տուրում մրցեց «Մարսելի» հետ։ Ավելացված ժամանակում ֆուտբոլիստների միջեւ վիճաբանության հետեւանքով հեռացվեցին Լեյվին Կուրզավան (ՊՍԺ), Լեանդրո Պարեդեսը (ՊՍԺ), Նեյմարը (ՊՍԺ), Դարիո Բենեդետոն («Մարսել») եւ Ժորդան Ամավին («Մարսել»)։
Հանդիպման ավարտից հետո Նեյմարը հայտարարել է, որ վիճաբանության պատճառը եղել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի ռասիստական արտահայտությունները:
«Ափսոսում եմ, որ չեմ կարողացել համարժեք պատասխան տալ Գոնսալեսին: Նա ինձ անվանեց «սև», իսկ մեր թիմի ֆուտբոլիստներից մեկին՝ «կեխտոտ կապիկ»»,- Նեյմարի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարը խաղադաշտից հեռացվել է Ալվարո Գոնսալեսին բռունցքով հարվածելու պատճառով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.