21:50  ,  9 սեպտեմբերի, 2020

Մխիթարյանի գեղեցիկ գոլն ու «Ռոմայի» հաղթանակը՝ 4։1 (ֆոտո)

Իտալական «Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել «Ֆրոզինոնեի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության է հասել 4։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է «Ռոմայի» մեկնարկային կազմում եւ գոլի հեղինակ դարձել 45-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն աչքի էր ընկել նաեւ նախորդ ընկերական խաղում, «Ռոման» հաղթել էր 4։2 հաշվով։

Մխիթարյանը վատ մարզավիճակի պատճառաբանությամբ չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի առաջին երկու տուրերի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում