11:33  ,  6 սեպտեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել «Ռոմայի» կազմում

Մրցաշրջանի մեկնարկին պատրաստվող իտալական «Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել իտալական Դ Սերիայում հանդես եկող «Սամբենեդետեզեի»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության է հասել 4։2 հաշվով։

Մայրաքաղաքային թիմի երրորդ գոլը 23-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վատ մարզավիճակի պատճառաբանությամբ չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի առաջին եւ երկրորդ տուրի հանդիպումների համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սկոպյեում 1։2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Սեպտեմբերի 8-ին անցկացվելիք երկրորդ տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանում կընդունի էստոնացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում